Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի գործակալ Վիկտոր Կոլարը հայտարարել է, որ թույլ են տվել բանակցություններ սկսել այն ակումբների հետ, որոնք հետաքրքրված են Չեխի ծառայություններով:
«Չելսի»-ի հետ Չեխի պայմանագրի ժամկետը դեռ ուժի մեջ է, սակայն ես կարող եմ հաստատել, որ ակումբի ղեկավարները թույլ են տվել բանակցություններ վարել այլ ակումբների հետ: Պետրն արդեն ասել է, որ ցանկանում է հանդես գալ բարձրակարգ ակումբներից մեկում, որտեղ կկարողանա մշտական խաղաժամանակ ստանալ»,- նշել է գործակալը: