Համայքնների խոշորացմանն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը դեմ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը նշեց, որ այս ծրագրով գնալ համայնքների խոշորացմանը, սխալ է: Իսկ մայիսի 17-ին Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերի համայնքներում տեղական հանրաքվեի անցկացման մասին Լյովա Խաչատրյանն ասաց, որ մարզերն ընտրվել են ըստ նպատակահարմարության:
«Չի բացառվում որոշակի հաջողությունների դեպքում ֆինանսական հոսքեր լինեն: Ընտրվել են այնպիսի մարզեր, որտեղ հնարավորությունը մեծ է հաջողության հասնելու և ցույց տալու, որ ծրագիրը հաջողվել է: Ուրիշ ոչ մի մարզում ճոպանուղի չկա, Դիլիջանի միջազգային դպրոց և այլն չկա: Սա շատ խորը մտածված ձևով է ընտրվել: Օրինակ` սահմանային գյուղի ինչն է ավելանալու: Սա որպես օրինակ ծառայեցնել սխալ է»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով` եթե այս երեք մարզերում հաջողվի ծրագիրը, դեռ չի նշանակում, որ մնացած մարզերում ևս հաջողություն կունենա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանութում