Միաձայն հաստատվել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ամփոփիչ նիստին ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստը վարել է  ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի եզրափակիչ նիստում միաձայն հաստատել են երևանյան կոմյունիկեն  և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը:

Առաջին անգամ ԵԿԲՏ նախարարական կոմյունիկեում ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության և կրթության իրավունքի  հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության  համատեքստում:

Ա. Աշոտյանը հայտարարել է, որ Երևանյան գագաթաժողովում Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետը փոխանցվում է Ֆրանսիային:




Լրահոս