
Մոսկվայի «Սպարտակ»-ի մամլո քարտուղար Ֆյոդոր Տուրբինը հայտարարել է, որ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը վերադարձել է ընդհանուր խումբ, գրում է Championat.com-ը:
«Նա ներողություն է խնդրել առանց մամլո ծառայության թույլտվության հարցազրույց տալու համար: Հիմա չկա ոչ մի անհամաձայնություն ֆուտբոլիստի, մարզչական շտաբի և այլ ֆուտբոլիստների միջև: Օզբիլիսը մարզվում է ընդհանուր խմբի կազմում»,- նշել է Տուրբինը: