
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է տեեկությունները, թե Մարիո Գյոտցեն կարող է տեղափոխվել այլ ակումբ:
«Նա շատ օգտագար խաղացող է: Գյոտցեն երիտասարդ է և շատ տաղանդավոր: Գոհ եմ աշխատանքի նկատմամբ նրա վերաբերմունքից: Որևէ քննարկում չկա նրա մարզական ապագայի շուրջ»,- նշել է Գվարդիոլան:
Նշենք, որ Գյոտցեի խաղը վերջերս քննադատությունների է արժանանում, իսկ Գվարդիոլան հաճախ թողնում է նրան պահեստայինների նստարանին: