«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ներկա 48 երկրների պատվիրակները` մոտ 500 հոգի, հայկական «ադաթով», նախորդ երեկոյան հրավիրվել են «Օջախ» ռեստորան` «ընթրիքի»:
Ամեն բան սկզբում եղել է «սուգուբո» եվրոպական, անգամ ձեւավորումը. համաժողովի հովանավոր կոնյակի գործարանը Բոլոնյան էմբլեմով է կոնյակների շշերը ձեւավորած եղել, մյուս հովանավոր «Գուրմէ-Դուրմէ» ընկերությունը շոկոլադներ է փաթեթավորել մասնակից երկրների, այդ թվում եւ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների «էտիկետկաներով»: Սակայն ընթրիքի մասնակիցները, եվրոպական հյուրասիրության ընթացքում քիչ-քիչ տաքանալով, սկսել են «տժժալ»՝ մինչեւ ուշ գիշեր «հայավարի» քոչարի ու շալախո են պարել, ուրախացել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: