
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է` ամռանը խելահեղ տրանսֆերներ են գրանցվելու:
««Չելսի»-ն լավ վիճակում է: Անցած տարի ես ցանկանում էի վաճառել որոշ խաղացողների, այժմ ցանկանում եմ պահել բոլորին: Անհրաժեշտ է բարելավել մի քանի դիրքեր, որպեսզի լրացուցիչ մոտիվացիա հաղորդենք ֆուտբոլիստներին»,- նշել է նա: