ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ շատ քաղաքական վերլուծաբաններ ամեն օր տարաբնույթ պատվերներ են ստանում՝ վերլուծելու, ներկայացնելու քաղաքական իրավիճակը Հայաստանում, նաեւ կանխատեսելու ապագա զարգացումները: Իհարկե, ոմանց մոտ ստացվում է, հետաքրքիր նրբերանգների վրա «խաղալով», որեւէ նոր միտք հայտնել: Բայց իրականում պետք է խոստովանենք, որ նորանկախ Հայաստանում երբեւէ իշխանությունը չի փոխվել: Փոխվել են ընդամենը նախագահների դեմքերը:
Հիմա փորձենք բացատրել պնդումը՝ ներկայացնելով ՀՀ պետական իշխանության ղեկն իրենց ձեռքը վերցրած երեք կարեւորագույն պաշտոնյաների անցած ուղին:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին (1991-1998թթ.)
Սերժ Սարգսյանը՝ 1990 թվականին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր,
1993-1995թթ.՝ ՀՀ ՊՆ,
1995-1996թթ.` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ԱԱ նախարար:
1996-1999 թթ՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք
1999 թվականին` ՀՀ ԱԱ նախարար,
1999-2000թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար,
2000-2007թթ.՝  ՀՀ ՊՆ,
2007-ին ՀՀ վարչապետ (այսօր նախագահ):
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Տեր-Պետրոսյանի օրոք
1995-1999թթ. ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր,
1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ,
1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ:
Ռ. Քոչարյանի օրոք
1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ,
2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար,
2001-2002թթ. ՀՀ ՏԿՆ,
2002-2005թթ. ՀՀ ՏԿ եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար,
2005-2007թթ. ՀՀ ՏԿՆ` համակարգող նախարարի գործառույթներով,
2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ՏԿՆ:
Սերժ Սարգսյանի օրոք
2008-ից մինչ օրս ԱԺ նախագահ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Տեր-Պետրոսյանի օրոք
1990-1995թթ. – ՀՀ ԳԽ պատգամավոր,
1995-1998թթ. – Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ,
1995-2008թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն:
Ռ. Քոչարյանի օրոք
1998-2008թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:
Սերժ Սարգսյանի օրոք
2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ:
Այսպիսով՝ հայ հասարակությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռքը պարզապես «կրակն է ընկել»: Նրանք պարբերաբար տարբեր եղանակներով իշխանությունը 21 տարի է՝ փոխանցում են միմյանց՝ շարունակելով պայքարել իշխանության սեփական չափաբաժինը պահելու համար: Եւ այսօր խոսել Հայաստանում քաղաքական գործընթացների մասին, մի տեսակ անիրական է:




Լրահոս