«Ալյանս» կուսակցության համագումարից հետո ներկաներից ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանասյանը ևս ողջունեց նորաստեղծ կուսակցությանը և հաջողություն մաղթեց: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ նոր կուսակցություն է ստեղծվում, միանշանակ մրցակցություն է առաջանում: Բայց, պատգամավորի խոսքով, հնարավորություն կա գտնելու համագործակցության համատեղ ծրագրեր «Ալյանսի» հետ:
Armlur.am-ի հարցին` հնարավո՞ր է առաջիկայում համագործակցություն ձևավորվի ոչ իշխանական ուժերի միջև, ինչպես նաև արդեն «Ալյանս»-ի, Մինասյանը դա իրատեսական չհամարեց:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: