ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է օրերս Երևանում տեղի ունեցած կրթական համաժողովին.
«Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովի մասին դեռ երկար կգրեն ու կխոսեն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ Եվրոպայում:
Աննախադեպ այս միջոցառումը դարձավ երևույթ և իրադարձություն թե Եվրոպայի կրթական ապագայի, թե Հայաաստանի` միջազգային մակարդակով պատկառելի և պատշաճ ներկայացման համար:
Իրականում, փաստում եմ ևս մեկ անգամ, որ հրաշալի թիմ ունեմ: ԿԳ նախարարության անձնակազմն արեց առավելագույնը մեր երկիրը Եվրոպայի կրթական քարտեզի վրա առավել ճանաչելի և ընդգծված դարձնելու ուղղությամբ:
Ցանկանում եմ նաև հայտնել իմ խորին շնորհակալությունը բոլոր աջակիցներին, բոլոր կազմակերպություններին և պետական կառույցներին, որոնք ջանքերի մեծագույն գնով և նվիրումով օգնեցին ԿԳՆ-ին կազմակերպել այս պատմական հավաքը:
Հատուկ շնորհակալություն բոլոր լրագորղներին, որոնց աշխատանքով առավել ընդգծվեց Բոլոնիայի գործընթացի երևանյան հավաքի կարևորություննն ու հասանելիությունը:
Կեցցեք բոլորդ»: