
Բելգիական Լևեն քաղաքի բանտում կորցրել են բանտարկյալների 180 խցերի բանալիները: Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ վարչակազմը որոշել է փոխել բանտի ամենակարևոր կողպեքները: “Բալանիները գտնողին խոստանում ենք լիակատար ազատություն բանտի պատերի ներսում”,-հայտարարել են բանտի մտահոգ աշխատակիցները: Վերակարգի համաձայն՝ վարչակազմը պարտավոր էր կորստյան մասին անմիջապես հայտնել ղեկավարությանը, սակայն բանտի աշխատակիցները չեն շտապել լուրը բարձրաձայնել՝ հուսալով վերագտնել կորուստը: