Ինչո՞ւ են բոլորը Հայաստանում լսում տաքսու վարորդին. BBC-ի անդրադարձը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականն անդրադարձել է Հայաստանում վերջին շրջանում մեծ հանրաճանաչություն ձեռք բերած տաքսու վարորդ Արման Գալստյանին: Պարբերականը նշում է , որ տաքսու վարորդը Հայաստանում սկսել է որպես հերոս ընկալվել այն բանից հետո, ինչ ելույթ է ունեցել հեռուստաընկերություններից մեկում:

«Շատ երկրներում տաքսու վարորդները հասարակ մարդկանց շարքին են դասվում: Սակայն ի հայտ է եկել նախկինում անհայտ մի տաքսու վարորդ, ով հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում»,- գրում է հրատարակչությունը՝ հիշեցնելով, որ Արման Գալստյանը մասնակցել է ընդդեմ տաքսիների լիցենզավորման նոր օրենքի բողոքի ցույցերին, որն ըստ տաքսու վարորդի` անարդար դրույթներ է պարունակում:

_82929741_armeniaaplus (1)

Տեղեկացվում է, որ Արման Գալստյանը մի շարք հեռուստաընկերությունների տպավորիչ հարցազրույցներ է տվել այն խնդիրների մասին, որոնց հետ բախվել են ինքն ու իր գործընկերները, և առաջարկել ավելի ցածր հարկեր ու բոլոր տաքսու վարորդների համար ստանդարտ օրենքներ կիրառել:

BBC-ն գրում է, որ նրա հարցազրույցի տեսանյութը հայտնվել է Youtube-ում և ավելի քան 300 000 դիտում է ունեցել, ինչը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար մեծ ձեռքբերում է:

_82952231_arman2270k (1)




Լրահոս