Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը շատ մեծ դերակատարում ունի տնտեսության համար: Այնպես չէ, որ բոլորը մտահոգ են ` բացի իշխանությունից: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Ամենաշատ մտահոգված և պարտավորված է հենց իշխանությունն ու կառավարությունը: Եթե չլինի դրա համար խիստ օբյեկտիվ անհրաժեշտություն, ապա ոչ մի իշխանություն չի գնա այդ քայլին: Պետք է հասկանալ` ինչ անել, որպեսզի չունենանք սոցիալական իրավիճակի վատթարացում», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում