Հրապարակ. Քննարկվում է ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տարիներ շարունակ մեզանում քննարկվում է Երևանը թեթևացնելու, տարբեր գերատեսչություններ Երևանից մարզեր տեղափոխելու հարցը: “Հրապարակ”-ին տեղեկություններ հասան, որ այժմ քննարկվում է ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը: Այն դեռ քննարկման փուլում է, եթե նման որոշում կայացվի, ապա ակնհայտ է, որ այսպիսով 2 հարց են փորձում լուծել՝ բեռնաթափել մայրաքաղաքը և վերականգնել երբեմնի մշակութային քաղաքի կոլորիտը:
Բայց, հաշվի առնելով այն, որ մեր չինովնիկները հիմնականում երևանցիներ են, ամեն կերպ կխոչընդոտեն նման որոշման կայացմանը: Թերթը փորձեց մեկնաբանություն լսել մշակույթի նախարարությունից: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Ստեփանյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չունեն այդ մասին:




Լրահոս