
Բարաք Օբաման բաժանորդագրվել է Twitter-ին: Միկրոբլոգում ԱՄՆ նախագահի էջին մեկ օրում ավելի քան 1.34 միլիոն օգտատեր է բաժանորդագրվել:
@POTUS (President Of The United States — ԱՄՆ նախագահ) էջը բացվել է երկուշաբթի օրը: Մեկ օրում ԱՄՆ նախագահը 3 գրառում է կատարել ու բաժանորդագրվել է 65 այլ օգտատերերի:
Hello, Twitter! It's Barack. Really! Six years in, they're finally giving me my own account.
— President Obama (@POTUS44) May 18, 2015
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, գոյություն ունի նաև @BarackObama հասցեով էջը, որին բաժանորդագրվել է գրեթե 60 միլիոն մարդ: Այն վարում են ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի աշխատակիցները: