ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո արտադրությունն էլ ավելի ծանր վիճակի մեջ է հայտնվելու: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ հանգամանքին, պատգամավորը նշեց.
«Արտադրությունն ընդհանրապես շատ ծանր վիճակի մեջ է գտնվում, իսկ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո առավել ծանր վիճակի մեջ է լինելու»:
Մեր այն հարցին, թե ով է մեղավորը, որ այսքան պարտքեր են կուտակվել, պատգամավորը նշեց. «Մեղավորները կհայտնվեն այն ժամանակ, երբ պարտքերի մասին մենք կիմանանք, թե ով որտեղից է պարտք»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում