Ծառահատում Վահագնաձոր գյուղի հարակից անտառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, Վահագնաձոր գյուղի հարակից անտառամերձ տարածքում ստուգման են ենթարկել 1992 թ. ծնված Գուրգեն Ղ.-ի “ՈւԱԶ-469” մակնիշի ավտոմեքենան` բեռնված շուրջ 1,2 խմ փայտանյութով, որի համար Գուրգեն Ղ.-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, փայտանյութը պատրաստել է ինքը` Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատելով 1 թխկի և 1 կաղնենու 2 ճյուղ: Ոստիկանությունից  հայտնում են, որ պատճառված վնասի չափը պարզվում է: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան Գուրգեն Ղ.-ի հետ միասին բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս