Գոռ Առաքելյանը կրակելու պահին աֆեկտի տա՞կ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում է «Վերնիսաժի» գործով դատական քննությունը: Այսօրվա նիստին մեղադրող դատախազ Սարգսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ մերժել  նախորդ դատական նիստին ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը: Նշենք, որ միջնորդության համաձայն, պետք է դատահոգեբանական համալիր փորձաքննության նշանակավեր՝ իմանալու համար արդյո՞ք դեպքի պահին Գոռ Առաքելյանը գտնվել է հոգեբանական խիստ հուզմունքի մեջ (աֆեկտի տակ): Ըստ մեղադրողի պաշտպանի՝ միջնորդությոնւը անհիմն է և ենթակա է մերժման:

Ապա պաշտպան Երեմ Սարգսյանը ևս մեկ կետ ավելացրեց իր միջնորդությանը՝ ըստ որի, նա խնդրեց դատարանին ՀՀ ԱՆ Նուբարաշեն հոգեբուժարանի տնօրենին խնդրել տրամադրել դատահոգեբուժական փորձաքննության մասնակից փորձագետների տվյալները: Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ինքը տեղեկացել է՝ հոգեբուժարանում կան և՛ փորձագետներ, և՛ մասնագետներ, սակայն իմանալ արդյո՞ք Գոռ Առաքելյանի մասով նշանակված փորձաքննությանը ներկա են եղել միայն փորձագետներ, իրեն ճշտել չի հաջողվել: Ուստի պաշտպանը խնդրեց այդ տվյալները ստուգելու համար դիմել հոգեբուժարանի տնօրենին:

Կողմերը չառարկեցին միջնորդությանը, և դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 17-ին Վերնիսաժ տոնավավաճի առջև կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով տուժել էր 3 քաղաքացի: Գործով որպես մեղադրյալներ անցնում են 3 հոգի՝ նախկին ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, Ներսես Մելքոնյանը և Վալերիկ Հովհաննսիյանը:
Նշենք, որ նախորդ նիստին Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և մեղմացվել էր:




Լրահոս