Այսօր Բուսակերների օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 1-ը Բուսակերների օրն է: Տոնը սկսել են նշել 1944-ից, երբ լրացել է Բուսակերների միավորման 50-ամյակը: Բուսակերությունը կենսակերպ է, որին հետեւող մարդիկ օգտագործում եւ սնվում են միայն բուսական մթերքներով: Կա բուսակերների մեկ այլ խումբ, որի ներկայացուցիչները ոչ միայն չեն ուտում միս կամ ձուկ, այլ նաեւ մերժում են կենդանական ծագումով ընդհանրապես բոլոր մթերքները` ձու, կաթ, մեղր եւ նմանատիպ այլ մթերքներ: Նրանք նաեւ չեն կրում բրդից, մորթուց, կաշվից եւ մետաքսից պատրաստված հագուստ, ինչպես նաեւ չեն օգտագործում մթերքներ, որոնք փորձարկվել են կենդանիների վրա:




Լրահոս