
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարին:
Տեղեկություններ են շրջանառվում, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են գերմանական ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեի հետ:
Նշվում է, որ տրանսֆերային գործարքի իրականցմանը կարող է խանգարել երկու փաստ: Առաջինն այն է, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում հրաժարվել Ազարի ծառայություններից: Երկրորդն այն է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը բարձր է գնահատվելու: