Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ “Սենդի” ավերիչ փոթորկի կապակցությամբ, տեղեկացնում են նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հեռագրում, մասնավորապես ասված է.
“Ձերդ Գերազանցություն,
Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած “Սենդի” ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ:
Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի վիշտն ու ցավը՝ բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ տուժած շրջաններին՝ շուտափույթ վերականգնումե։




Լրահոս