«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքը գրավից չի հանվել, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից:
«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ առաջիկա օրերին հարցը կստանա համապատասխան լուծում»,-ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի հուսահատված աշխատակիցները, իրենց բողոքի ակցիաների շրջանակում, նախորդ շաբաթ կառավարության առջև երկօրյա նստացույց էին կազմակերպել, իսկ այսօր նրանք ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի առջև, որից հետո ուղևորվել էին ԱԺ՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից խնդրելով իրենց հարցը բարձրացնել ԱԺ-ում: