«Նաիրիտը» վաճառում է գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 19-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի աճուրդը մասնակի է կայացել: Արդյունքում, հունիսի 9-ին կկայանա ընկերության կրկնաճուրդը բաց դասական եղանակով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վաճառքի են հանվել սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր` վենտիլներ, փականներ, քիմիական նյութեր, տարողություններ եւ այլն: Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել դեռեւս անցած տարի: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:




Լրահոս