
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հրկիզվել էր բազմահարկ բնակելի շենքը:
Շենքում կրակի գերության մեջ մնացած մարդիկ, հուսալով փրկվել, ցատկել են շենքի վերին հարկերից: Հաղորդվում է, որ մի կին նորածին երեխան գրկած՝ ցած է նետվել վերին հարկերից, 2-ն էլ տեղում մահացել են: Կարճ ժամանակ անց նետվել ու մահացել է նաև մի տղամարդ:
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մարդիկ, հուսալով փրկվել կրակի ճիրաններից, ցատկում շենքի բարձր հարկերից: