Բաքվում չեն կարողանում հանգցնել բնակելի շենքի խոշոր հրդեհը, զոհերի թիվն արդեն 15 է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի բազմահարկ բնակելի շենքում գրանցված հրդեհի զոհերի թիվն հասել է 15-ի. տուժել է 63 մարդ, ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սաֆայա Ահմեդովան:

«Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի արդյունքում զոհվել է 15 մարդ, տուժածների թիվն հասել է 63-ի»,- ասել է գործակալության զրուցկիցը:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ հրդեհը տեղայնացվել է, սակայն դեռևս չի հաջողվել այն հանգեցնել:

76e5fdf2218e672f949fca632e74d382

Հիշեցնենք՝ Ազադլըգ պողոտայում գտնվող շենքը բռնկվել էր այսօր առավոտյան: Դեպքի վայր են ժամանել փրկարարներ ու ԱԻՆ ծառայությունների հակահրդեհային տեխնիկա: Այս պահին դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 30 ջոկատ: Նախնական տվյալներով՝ հրկիզվել է շենքի ճակատային հատվածը:

98f31c61b6697d9fef333a2f778a6567

95622_src

1428680060_d2

edbf1a623ab9ae6be77fa886e4282a4d




Լրահոս