Սարսելի և Մարտակերտի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Սարսել եւ Մարտակերտ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը՝ այն դիտարկելով որպես կարեւոր մի հնարավորություն Արցախի քաղաքների զարգացման եւ ղարաբաղա-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար:




Լրահոս