
«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ակումբն ակտիվ գործունեություն է ծավալելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Կարող եմ ասել, որ մեր ակումբը մեծ ծրագիր է իրականացնելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Այժմ դարձյալ բարձր տեղ զբաղեցնելու մտադրություն ունենք»,- նշել է նա: