Ժողովուրդ. ԲՀԿ-ն փոխեց էթիկայի հանձնաժողովում իր անդամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ խմբակցությունը երեկ փոխել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի իր ներկայացուցչին: Այսուհետ Մերուժան Սիմոնյանի փոխարեն հանձնաժողովում ԲՀԿ-ն կներկայացնի Վահան Բաբայանը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանը ԲՀԿ-ում ասել է, որ այդ հանձնաժողովն իր ոլորտը չէ: Հիշեցնենք, որ նախօրեի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարցը, Սիմոնյանը դուրս էր եկել եւ այդպես էլ չէր մասնակցել քվեարկությանը: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում հաստատեց Մ. Սիմոնյանին Վ. Բաբայանով փոխարինելու մասին լուրերը: Սակայն, ըստ նրա, այդ փոփոխությունը չունի որեւէ ենթատեքստ, այլ պարզապես իրենք տեղափոխություններ են արել:




Լրահոս