Քիչ առաջ լրատվամիջոցներում լուր տարածվեց, որի համաձայն, ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) և նրա ընկերներին:
Armlur.am-ը կապ հաստատեց Ա. Հարությունյանի հետ, ով նշեց.«Ես գտնվում եմ իմ աշխատասենյակում. իմ շրջապատի մարդկանց են բերման ենթարկել: Ես էլ արդեն մեկուկես ժամ է՝ սպասում եմ ոստիկանության պարզաբանումներին: Ինձ մոտ ամեն ինչ լավ է, որևէ խնդիր չկա»:
Նշենք, որ ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ Արթուր Հարությունյան անուն-ազգանունով անձ բերման չի ենթարկվել՝ հրաժարվելով հավելյալ տեղեկություն տրամադրել: