
ԱՄՆ-ում “Սենդի” փոթորկի զոհերի թիվը հասել է 90 մարդու եւ շարունակում է աճել: Նրանցից 38-ը զոհվել են Նյու Յորքում, շատերը դեռեւս անհետ կորած են համարվում: 4,5 միլիոն բնակիչներ մնում են առանց էլեկտրականության: Ազգային գվարդիան Նյու Յորքի բնակիչներին սնունդ եւ շշերով խմելու ջուր է հատկացրել։
Ըստ Eqecat ընկերության գնահատման` ամերիկյան տնտեսությանը “Սենդի” փոթորկի հասցրած վնասը 50 միլիարդ դոլար կկազմի: Կարիբյան ավազանի երկրներում “Սենդի” փոթորկի զոհ է դարձել 69 մարդ: