
ԱԺ-ում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ նախարարությունը չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե Էլեկտրացանցերում խախտումներ են տեղի ունեցել՝ ֆինանսական, գույքային:
«Նախարարությունը որևէ իրավասություն չունի ուսումնասիրություններ կատարել»,- ասաց Զախարյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրմանը հիշյալ հարցի վերաբերյալ:
Պատգամավորը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել նախարարությանը, որպեսզի կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան նյութեր ներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազությանը: Դրան ի պատասխան նախարար Զախարյանը նորից կրկնեց, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում և եթե պատգամավորը տիրապետում է համապատասխան ինֆորմացիայի, ապա պատրաստ են ընթացք տալ դրան: