Ծառահատում Դիլիջան ազգային պարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները   “Դիլիջան” ազգային պարկի 7-րդ պահաբաժնի “Քսնաջուր” կոչվող անտառամասում հայտնաբերել են  1987 թ. ծնված Արման Ա.-ի կողմից բենզասղոցով ապօրինի հատված 1 հատ հաճարենի և 6 հատ  բոխի: Ապօրինի հատված ծառերը արձանագրվել և հանձնվել են  պարկի աշխատակիցներին, իսկ բենզասղոցն առգրավված է: Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս