
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 2-4-ը գտնվելու է Վիենայում` ԿԲ եւ “Global Association of Risk Professionals” (GARP) ընկերության կողմից համատեղ կազմակերպված բանկային վերահսկողության վերաբերյալ “Բազել 3” թեմայով սեմինարին մասնակցելու համար: ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սեմինարին մասնակցելու են նաեւ Հայաստանի առեւտրային բանկերի ներկայացուցիչները: