Իրավապահ մարմինները պարզում են Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի հանգամանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գորիսում կրակոցներ են հնչել:

Մեզ ոստիկանության լրատվականից փոխանցեցին, որ դեպքի վայրում են իրավապահները և քննչական խումբը: Հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ Կապան -Գորիս ճանապարհին քիչ առաջ կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ Armlur.am-ի հետ զրույցում դա հաստատել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:




Լրահոս