Այդ հարցը մասնագիտական գնահատականի հարց է: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի վրա կրակոցներին:
«Նման հարցերի վերաբերյալ ճիշտ չի լինի ենթադրություններ անել` առանց իրավիճակը իմանալու: Պետք է չշտապենք: Մենք պիտի հասկանանք, որ արդարադատությունն իրականացվում է ժամանակին»,- ասաց Նաղդալյանը:
Հարցին՝ ինչ է կարծում դա անձնակա՞ն դրդապատճառների հետևանք է, Նաղդալյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այս պահին որևէ մեկը չի կարող դրան պատասխանել: Ինչ էլ ասեմ, կլինի ենթադրություն»,- ասաց Հերմինե Նաղդալյանը և հավելեց, որ դա իր մոտ մտահոգություն է առաջացրել:
Նշենք, որ ԳՄ հերթական նիստի ժամանակ քննարկվել են ներկուսակցական տարաբնույթ հարցեր: