Փորձելու ենք նվաճել նաև Չեմպիոնների լիգայի գավաթը. Մասիմիլիանո Ալեգրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Լացիո»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո հայտարարել է, որ թիմը ցանկանում է նվաճել նաև Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Երկու թիմերն էլ պայքարեցին մինչև վերջին վայրկյանը: Պարզապես, բախտը ժպտաց մեզ: Հարկ եմ համարում նշել, որ սաներիս համար հեշտ չէր երկու տիտղոս նվաճել: Այժմ փորձելու ենք նվաճել նաև երրորդ տիտղոսը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում բարձրակարգ խաղ ցուցադրելը շատ բարդ է: Մտադիր ենք երազանքն իրականություն դարձնել՝ առավելության հասնելով «Բարսելոնա»-ի նկատմամբ»,- նշել է նա:




Լրահոս