Դատախազությունը որևէ լիազորություն չունի սակագին սահմանելու. Գ. Կոստանյանը՝ էլէներգիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազությունը որևէ լիազորություն չունի որևէ ոլորտի դաշտում ներազդեցություն ունենալու, սակագին սահմանելու: Կարգավորման պրոցեսում պետությունն ունի նման լիազորություն: Երբ արդեն կարգավորման արդյունքում հայտնվում են վնասներ, խախտոմներ, ապա Դատախազությունը բազմաթիվ ներազդելու հնարավորություններ ունի: Այս մասին ԱԺ-ում ասաց գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, հայտնաբերված պարտքերի և այլնի հետ:

Պատգամավորը դատախազից խնդրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը հիմք ընդունել և պարզել, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել ՀԷՑ-ում և որտեղից է այդքան պարտք կուտակվել:




Լրահոս