Կարող եմ այնպիսի իրավաբանական տերմիններով խոսել, որ մի քանի օր մտածեք. Գ. Կոստանյանը՝ պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և պատգամավորների հարցուպտասխանը: Պատգամավորնեից մի քանիսը դժգոհեցին, թե ինչու Գլխավոր դատախազությունը Վերահսկիչ պալատի նախագահի զեկույցի վերաբերյալ ստուգումներ չի իրականցնում և իրավական ընթացակարգ չի սկսում: Դատախազը նշեց, որ իրենք ՎՊ-ից որևէ հաղորդում չեն ստացել, բայց դա չի նշանակում, որ անգործության պետք է մատնվեն:

Կոստանյանի խոսքով՝ ինքը երկու անգամ՝ 2012-ին և 2013-ին ՎՊ հաշվետվությունների մասով քրեական գործեր է հարուցել և հայտնաբերել են մի շարք խախտումներ՝ հավելյալ ծախսեր, անորակ կատաված աշխատանք և չկարատված աշխատանքներ: «Մենք եթե մամուլի ասուլիսներով հանդես չենք գալիս, դա դեռ չի նշանակում, որ չենք աշխատում: Արդյունքները հետո կտեսնեք»,- ասաց Գ. Կոստանյանը:

ՀԱԿ խմբակցության պատգանավոր Լյուդմիլա Սարգսյանը դժգոհեց, ասելով՝ «կարծես թեկնածուական թեզ եք պաշտպանում, պարոն Կոստանյան, և որևէ հարցի չեք պատասխանում»:

Կոստանյանն էլ նույն կերպ պատասխանեց՝ ես վաղուց եմ թեկնածուական իմ ատենախոսությունը պաշտպանել. «Ինձ համար հաճելի չէ երկար պատասխանել: Ես այնպես եմ փորձում պատասխանել, որ բոլորի համար հասկանալի լինի: Ես կարող եմ այնպիսի իրավաբանական տերմիններով խոսել, որ մի քանի օր մտածեք, թե ինչ եմ ասել: Ես Ձեր հարցերին պատասխանում եմ, այլ հարց է, որ իմ պատասխանները չեն գոհացնում Ձեզ, ձեր ցանկացած պատասխանը չէր»:




Լրահոս