Սա բեմադրություն չէ, այլ իրականություն. Սոմալիի փողային «բորսան» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե կարծում եք, որ պեղումների միջոցով փող գտնելը զուտ երազանք է, ապա չարաչար սխալվում եք: Այս մարդիկ ամեն օր զբաղված են այդ գործով, սակայն այս երջանիկներին հարուստ անվանել հնարավոր չէ: Սա այն դեպքն է, երբ քանակությունը ամենևին էլ որակի մասին չի խոսում:

Ներկայացվածը Սոմալիի շուկաներից մեկն է, որը նմանատիպ բոլոր վայրերից տարբերվում է նրանով, որ այստեղ փող են վաճառում:

1

Խնդիրն այն է, որ տեղական արժույթը՝ սոմալական շիլինգը, համաշխարհային շուկայում գրեթե ոչ մի արժեք չունի:

2

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 9000 սոմալիական շիլինգը հավասար է 1 դոլարի:

3

Այդ պատճառով փողը այստեղ ամենուր է, այն պահում են զամբյուղների, տոպրակների, պարկերի մեջ:

4

Այստեղ չկան բանկեր, ֆինանսական կառույցներ, ամեն ինչ բաց երկնքի տակ է տեղի ունենում:

5

Որպեսզի բնակիչները կարողանան իրենց համար սնունդ գնել, նրանք իրենց հետ քարշ են տալիս փողի հսկա կույտեր:

6

Սոմալին մինչ օրս համարվում է ամենաաղքատ երկրներից մեկն ամբողջ աշխարհում:

7

Պատկերացրեք, որ հաց գնելու համար անհրաժեշտ է հսկայական կապոցներով փող տալ:

8

9




Լրահոս