Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հանդիպել է մի խումբ կենդանասերների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 21-ին` ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ կենդանասերներ հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ`իրենց հուզող խնդիրները ներկայացնելու համար: Կենդանասերների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Լսելով վերջինների կողմից  բարձրացված հարցերը` քաղաքապետի օգնականը մանրամասն ներկայացրել է  դրանց վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումը: Սամվել Մերթարջյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը  նշված բոլոր կետերի շուրջ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելու վերաբերյալ:

Սամվել Մերթարջյանը նաև նշել է, որ քաղաքապետարանը մշտապես ուսումնասիրում է ոլորտում առկա փորձը, և  որպես օրինակ  բերել է արտասահմանյան, այդ թվում նաև եվրոպական  շուրջ 56 քաղաքների քաղաքապետարաններին փորձի փոխանակման առաջարկություններով հղված նամակները:  Հանդիպման ավարտին  կենդանասերները Սամվել Մերթարջյանին  են փոխանցել առաջարկությունների փաթեթը: Քաղաքապետի օգնականը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստ է համագործակցության,  բարձրացված բոլոր հարցերի քննարկմանը և համատեղ լուծմանը:




Լրահոս