
Այսօրվանից մեկնարկում է մեծամասնական կարգով ԱԺ պատգամավորի թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունների քարոզարշավը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի՝ քարոզարշավը կավարտվի նոյեմբերի 30-ին: Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 4 թեկնածու՝ “Ժառանգություն” կուսակցությունից` կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ից` Ռոբերտ Սարգսյանը, ՀԱԿ-ին մաս կազմող Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ինչպես նաև` ինքնառաջադրված անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը: Թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է 3 թեկնածու` ՀՀԿ-ից`,Շիրակե ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը և ՀՀՇ տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այս երկու ընտրատարածքներում ընտրությունները նշանաված են դեկտեմբերի 2-ին: