Այսօր երեկոյան տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Ելույթ կունենան 17 երկրի ներկայացուցիչներ։ Քվեարկության արդյունքում կընտրվեն 10 մասնակիցներ, ովքեր էլ կհայտնվեն եզրափակչում։
Օրեր առաջ կայացել էր առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ եզրափակիչ անցել էր 10 մասնակից` այդ թվում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը:
Բացի այս տասը երկրներից արդեն իսկ եզրափակիչ փուլում են գտնվում «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան։ Եզրափակիչում է նաև Ավստրիան, քանի որ նախորդ տարի հենց այս երկիրը ներկայացնող մասնակիցն էր դարձել հաղթող: Առաջին անգամ մրցույթին մասնակցում է նաև Ավստրալիան: