Ինչպես բժիշկները պաշտպանեցին աշխատանքային ժամին քուն մտած գործընկերոջը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս մեքսիկացի մի բլոգեր սոցցանցում տեղադրել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է բուժաշխատողը աշխատանքի ժամանակ քուն մտել: Բլոգերը նկարին կից մեկնաբանություն է տեղադրել` նախատելով անբարեխիղճ աշխատանք կատարող բժշկին:

Այդ դեպքից հետո աշխարհի տարբեր ծայրերի բուժաշխատողներ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ` տեղադրեցին իրենց լուսանկարները` որոնցում նրանք քնել էին դժվար հերթափոխից հետո:

Բլոգերն այս տեսարանը լուսանկարել է գիշերը ժամը 3-ին:

«Բազում հիվանդներ նրա օգնության կարիքն ունեին և նրան էին սպասում»,- գրել էր բլոգերը:

Սրան ի պատասխան` մի մեքսիկացի բժիշկ տեղադրել է իր լուսանկարն ու կատարել «ես ևս քնել եմ» գրառումը:




Լրահոս