Այսօր տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը: Այսօր որոշվեց այն տաս երկրները, որոնք անցան եզրափակիչ փուլ:
Այդ երկրներն են` Լիտվան, Լեհաստանը, Սլովենիա, Շվեդիա, Նորվեգիա, Մոնտենեգրո, Կիպրոս, Ադրբեջան, Լատվիա, Իսրայել:
Օրեր առաջ կայացել էր առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ եզրափակիչ անցել էր 10 մասնակից` Ալբանիա, Հայաստան, Ռուսաստան, Ռումինիա, Հունգարիա, Հունաստան, Էստոնիա, Վրաստան, Սերբիա, Բելգիա:
Բացի այս տասը երկրներից արդեն իսկ եզրափակիչ փուլում են գտնվում «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան։ Եզրափակիչում է նաև Ավստրիան, քանի որ նախորդ տարի հենց այս երկիրը ներկայացնող մասնակիցն էր դարձել հաղթող: Առաջին անգամ մրցույթին մասնակցում է նաև Ավստրալիան: