Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրեց նոր դատավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ձեւավորված ավանդույթի համաձայն` նոյեմբերի 2-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական, քաղաքացիական եւ վարչական պալատների նախագահների մասնակցությամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին եւ աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավոր Էդգար Հովհաննիսյանին:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե դատավորների հետ նման հանդիպումները, միաժամանակ, կրում են աշխատանքային խորհրդակցության ձեւաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Այս հանդիպմանը եւս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկեց արդարադատության, ինչպես նաեւ կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր:
Հիշեցնենք, որ Էդգար Հովհաննիսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012թ. հոկտեմբերի 18-ի հրամանագրով:




Լրահոս