
ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաիրիտցիների խնդրին: Նա նշեց, որ պետք է հաստատվի պարտքերի մարման ժամանակացույց: Armlur.am-ի հարցին, հավատու՞մ է վարչապետի խոստմանը, թե մինչև տարվա վերջ նաիրիտցիների պարտքի մարումը տեղի կունենա, ՕԵԿ նշեց.
«Ես միշտ կողմնակից եմ եղել գործին, քան թե խոսքին: Ես հիմք չունեմ չհավատալու, կարծում եմ՝ հունիս ամիսը սարերի հետևում չէ, և կտեսնենք, թե ինչ քայլեր կկատարի կառավարությունը»,- ասաց պատգամավորը: