Աստղերը 23 մլն դոլարով կօգնեն Սենդի-ից տուժածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան մի շարք հայտնի աստղեր մոտ 1 ժամ տևած բարեգործական հեռուստահամերգի ընթացքում հավաքել են 23 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է “Սենդի” փոթորկից տուժածների օգնությանը,-գրում է ИТАР-ТАСС-ը:
Համերգը կազմակերպվել էր NBS հեռուստաընկերության կողմից: Հավաքված ողջ գումարը տրամադրվելու է Կարմիր Խաչի` “Սենդի” փոթորկից տուժածների օգնության ֆոնդին: Համերգին մասնկացել են Սթինգը, Մերի Բլայջը, Դենի դե Վիտոն, Քրիստինա Ագիլերան և այլք:




Լրահոս