99-ամյա ամերիկուհին կյանքում առաջին անգամ նախագահ է ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆլորիդա նահանգի 99-ամյա բնակչուհի Ռոուզի Լյուիսը կյանքում առաջին անգամ նախագահ է ընտրել՝ օգտվելով վաղաժամկետ ընտրության իրավունքից,- գրում է ITAR-TASS-ը: Նրա խոսքով՝ նախագահի թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու նախորդ 24 հնարավորությունները ինքը բաց է թողել: Լյուիսը նաև նշել է, որ նա 7 տարեկան էր, երբ 1920 -ի օգոստոսի 18-ին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց երկրի Սահմանադրության 19-րդ փոփոխությունը, ըստ որի` կանանց տրվում էր ձայնի իրավունք: Վաղաժամկետ քվեարկության իրավունքից 34 նահանգներում ընդհանուր առմամբ օգտվել է 25 մլն մարդ: 




Լրահոս