
Ծանր քաշային կարգում UFC չեմպիոն Քեյն Վելասկեսը պատասխանել է ընդդեմ Ջոն Ջոնսի չկայացած սուպերմենամարտի մասին հարցերին:
«Կարծում եմ, դեռևս վերջերս ինձ ու Ջոնսին սուպերմենամարտից բաժանում էր մի քանի մենամարտ, սակայն այժմ դժվար է ասել, թե մենք ինչքան հեռու ենք: Անհրաժեշտ է տեսնել, թե սրանից ինչ դուրս կգա: Կարծում եմ, այդ մասին մոտ ժամանակում անհրաժեշտ է մոռանալ: Սուպերմենամարտը նախկինում ևս եղել է խոսակցությունների մակարդակով, չնայած ես տեսնում էի, որ մեր ճանապարհները կարող էին հատվել մեկ կամ երկու անգամ: Ես հիմա էլ եմ կարծում, որ այդ մենամարտը կարող է ապագայում կայանալ, եթե Ջոնսը վերադառնա»,- ասել է Վելասկեսը: