Կամո Արեյանը ներկա է գտնվել Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում ավարտական վերջին դասի առիթով կազմակերպված «Վերջին զանգի» միջոցառմանը: Միջոցառման ընթացքում հանդիսավոր պայմաններում նախ ներս է բերվել ՀՀ պետական դրոշը, հնչել է ՀՀ օրհներգը:

Այնուհետև ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Հիմնական դպրոցն ավարտած թվով 98 շրջանավարտներին շնորհավորել, ավագ դպրոցում ուսումը շարունակելու տարիներին ու հետագա կյանքում հաջողություններ է մաղթել նաև քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Հանդիսությունը շարունակվել է համերգային ծրագրով:




Լրահոս